Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Այսպիսին է ժամանակակից Թուրքիան

Այսպիսին է ժամանակակից Թուրքիան
30.09.2025 | 19:06

Ներկայիս Թուրքիայում չկա ոչ մի համապետական տոն, որ նվիրված լինի քրդական ինքնությանը, չնայած այն բանին, որ Թուրքիայում բնակվում են միլիոնավոր քրդեր (ես խուսափում եմ հստակ թիվ ասել): Թուրքիայում զբոսաշրջիկային քաղաքականությունը հիմնված է բացառապես թուրքական շինծու տարրի վրա։ Ամեն ինչ ներկայացվում է որպես թուրքական, անգամ՝ քրդականը։ Լեզվամտածողության շեշտը ևս դրված է թուրքերենի վրա, մշակութային կյանքը նույնպես թուրքական շեշտադրումներով է։ Թուրքերը ժամանակին քրդերին համոզել էին, որ համակեցությունը լավագույն միջոցն է, որպեսզի միասին կերտեն մի պետություն, որտեղ թուրքերը և քրդերը կունենան հավասար իրավունքներ, սակայն ժամանակը ցույց տվեց, որ թուրքերի համար քրդերը դարձան ձուլման թիրախ։

Թուրքիայում բնակվող քրդերին թուրքերը համարում են եկվորներ, ոչ տեղաբնիկներ, հենց դրանով էլ պայմանավորված թուրքական դպրոցներում պատմության առարկան բացառապես վերաբերում է Թուրքիային, թուրքին։ Իսկ թե ինչպես են դպրոցով լվանում քրդերի ուղեղները, պարտադրում մոռացության մատնել սեփական լեզուն, պատմությունը, մշակույթը, դա արդեն տեսանելի արդյունքով ակնառու է մեր օրերում։

Թուրքերը կարողացել են քրդերին մասնատել, բաժան-բաժան անել և հասել են նրան, որ Վանի քուրդն ատում է Հաքարիի քրդին, Կարսի քուրդը՝ Ալաշկերտի քրդին, Դիարբեքիրի քուրդը՝ Բայազետի քրդին։ Այսպես քրդերին կառավարելը, քրդական հարցի ռիսկերի չեզոքացումը հեշտ է ։

Ամեն առավոտ քուրդ աշակերտը դպրոցում, մինչ դասերի սկսվելը, տողան է կանգնում և բոլորի հետ ասում․ «Ես թուրք եմ, ես հպարտ եմ, որ ես թուրք եմ», իսկ ամեն անգամ դասարան մտնելիս՝ դասասենյակի պատին կարդում է․ «Թուրք, քո հզորությունը քո երակներով հոսող ազնվազարմ արյունն է»:

Ահա այսպիսին է ժամանակակից Թուրքիան:

Իսկ քրդերի նկատմամբ փափուկ ուժի կիրառումից բացի կոշտ ուժի կիրառման մասին՝ հաջորդիվ։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3756

Մեկնաբանություններ

տությունն աշխարհում-3' title='Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3' width='220' height='163' />
Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Պա­հան­ջում են հրա­ժա­րա­կան
Պա­հան­ջում են հրա­ժա­րա­կան